ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։ Բուժկենտրոնում նրանցից 3-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Արդեն հիվանդանոցում վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքը գրում է, որ ավտոմեքենաներից մեկը հարվածել է խոշոր եղջերավոր անասունի, որը սատկել է: