ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով»,- նշվում է հաղորդագրությունում։
Իսկ Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ամերիկայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում։
Հիշեցնենք` շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կավարտվի ամսի 23-ին։ Շախմատիստները մրցում են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։