ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրելու առաջարկին։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկը, որը համաձայնեցվել է շահագրգիռ դաշնային պետական մարմինների և կազմակերպությունների հետ», - ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ նպատակահարմար է պայմանագրի ստորագրումն իրականացնել բարձր մակարդակով։