Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Պուշկինի թունել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչությունը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
Պուշկինի թունելը Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին է։