ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2024 թվականի օգոստոսին 2023 թվականի օգոստոսի համեմատ նվազել է շուրջ 28 հազարով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թ. օգոստոսին Հայաստան է այցելել 300 919 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ․ օգոստոսին այդ թիվը կազմել է 328 486։
2024 թ․ հունվար–օգոստոս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.2 %), Վրաստանից (11.9 %) և Իրանից (7.5 %):