Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու մեքենայի նվագարկիչներ են պայթել

Լիբանան
Լիբանանի մի շարք քաղաքների բազմաբնակարան շենքերում հրդեհներ են բռնկվել, մեքենաներ են այրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում շարունակվում է էլեկտրոնային սարքերի պայթյունների շարքը։ Նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել։ Տեղեկությունը հայտնում է RT-ն։
Մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։