ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,-ասել է Խաչատրյանը:
Այսօր ԶԼՄ–ները գրել էին, որ ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարել է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ, և եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։