ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն իր միասնական ազգային տաղավարով մասնակցում է Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում անցկացվող «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ–ն այնտեղ ներկայացնում է 26 հայկական ընկերության արտադրանք:
«Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 15 երկիր` ազգային տաղավարով, ինչպես նաև շուրջ 500 ընկերություն և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 75 երկրից և շուրջ 20000 այցելու։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են գնորդների և գործարարների հանդիպումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Ցուցահանդեսի ընթացքում «Խոհարարների համաշխարհային ասոցիացիան» և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայն կազմակերպելու են պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթ։
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 19-ը:
Հայաստանը մասնակցում է «Foodex Saudi-2024» ցուցահանդեսին