«ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին

Sputnik
«ԱրԲատ» ռազմաբազայի հրամանատարն արձագանքել է Հայաստանի քննչական կոմիտեի մեղադրանքներին, թե Հայաստանում իշխանությունը յուրացնելու ծրագրեր ունեցող խումբը վերապատրաստվել է Դոնի Ռոստովում գտնվող «ԱրԲատ» ռազմաբազայում։
Հրամանատար Հայկ Գասպարյանն իրավապահների այս հաղորդագրությունը որակել է հակառուսական քարոզչություն՝ նշելով, որ իրենք Ռուսաստանի քաղաքացիներ են և Հայաստանի ներքաղաքական կյանքն իրենց չի հետաքրքրում։ Այս մասին «ԱրԲատ» ռազմաբազայի հրմանատար Հայկ Գասպարյանը խոսել է SputnikLive-ով։