Սուրեն Սուրենյանցը պսևդոարևմտամետների կեղծ նարատիվ է որակել նոյեմբերի 9-ի փաստաթղթում արտատարածքային միջանցքի պահանջը։ Նա նշել է, որ արտատարածքային միջանցքի միակ պահանջ ունեցողն Ադրբեջանն է, մյուսները վերահսկողության խնդիր են դրել։
Հայաստան ժամանեց Օվերչուկը և հայտարարեց, որ իրենք կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը։ Փորձագետը նկատում է, որ Օվերչուկի այս հայտարարությունից հետո իշխանությունները լուռ են։