Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ աշխարհաքաղական շահերի բախումը պայթեցնելու է Մեղրիում. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը նոր, աղմկահարույց հայտարարություն է արել Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վերաբերյալ։ Նա ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի ինքնիշխանության համար, և որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «մոտ ենք անդառնալիության կետին»։
Կարճ ժամանակ անց, այս հայտարարությանն արձագանքեց Ռուսաստանի նախգահի մամուլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշեց, որ ճիշտ հակառակը` ՀԱՊԿ-ը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը` հայտարարելով, որ համբերատար կհասցնեն այդ դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը։
Հրապարակվեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքն այն մասին, որ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ երկխոսության։
ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում անդրադարձել է վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։