«Մի՛ մանիպուլացրեք պատմական սիմվոլները, որոնք սխալական են և վիճելի». Դեմոյանը` Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլխի մասին

Sputnik
Երևանը պատվո նվագախմբով և ուղեկցությամբ, Կրթության նախարարի ներկայությամբ դիմավորեց Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը։ Դրանք պահվում են Բրիտանական թանգարանում, բայց մոտ կես տարի` սկսած սեպտեմբերի 21-ից, կցուցադրվեն Պատմության թանգարանում` Մայր աստվածությանը վերաբերող նմուշների հետ։ Ցուցադրությունը կոչվելու է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»:
Պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իմ գործընկեր Աստղիկ Սուքիասյանի հետ զրույցում այս ցուցադրությունը բնորոշել է պատմական սիմվոլի մանիպուլացիա, ընդ որում` վիճելի սիմվոլի, քանի որ բրոնզաձույլ այդ գեղեցիկ գլխի կապը Հայաստանի ու հայկական դիցաբանության հետ ապացուցված չէ։