Կամարիսի ֆերմերներն արդեն 7 ամիս սպասում են անկած խոզերի համար կառավարության խոստացած փոխհատուցմանը

Sputnik
Կամարիսում խոզերի զանգվածային անկումից 7 ամիս է անցել։ Համաճարակը կարճ ժամանակում տապալեց հարյուրավոր կենդանիների։ Ֆերմերներից մեկը միայն 137 խոզ է կորցրել։ Կես տարուց ավելի է անցել, բայց պետության խոստացած փոխհատուցումը չկա։
Հայտնի չէ անգամ, թե ինչ հիվանդության պատճառով են սատկել կենդանիները։ Ֆերմերների կանչով ժամանած անասնաբույժները նախնական զննմամբ ախտորոշել են աֆրիկյան ժանտախտ, բայց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական եզրակացությունը դեռ չկա։ Էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցում է խոստացել. նախ` 75 տոկոս, հետո` 55, բայց գումարը ևս դեռ չկա։ Խոստացել էին նաև մինչև փոխհատուցումը սառեցնել վարկերը, որոնցով ֆերմերները գնել էին դժբախտ անասուններին, բայց դա էլ չեն արել։
Հուսահատված ֆերմերն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Էկոնոմիկայի նախարարության մոտ։