ԱՄՆ-ն ու դաշնակիցներն այլևս չեն թաքցնում մեր տարածաշրջանի հետ կապած իրենց պլանները. Արման Բոշյան

Sputnik
«Միացյալ Նահանգներն ու դաշնակիցներն այլևս չեն թաքցնում մեր տարածաշրջանի հետ կապած իրենց պլանները», - ասել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։ Sputnik Արմենիան նրանից մեկնաբանություն է խնդրել ԵԱՀԿ-ում Ամերիկայի նախկին դեսպան, այժմ «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերի մի քանի հայտարարությունների առիթով։ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Հայաստանին նվիրված լսումների ժամանակ նա ասել էր, որ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հանձնառություններից մեկը Հայաստանի ռազմականացումն է Ուկրաինայի օրինակով:
Բաերն ասել էր նաև, որ Արևմուտքը պետք է աջակցի Հայաստանին` հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության հաստատման հարցում` միաժամանակ չթաքցնելով, որ դա «քաղաքական առումով ցավոտ է լինելու»։ Մոսկվան, ըստ նրա` «փորձելու է սաբոտաժի ենթարկել գործընթացը»։ «Հայերը պետք է պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռներ անցկացնելու», - ասել էր Բաերը` չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «ցուրտ ձմեռներ» ասելով։
Վերլուծելով Բաերի ելույթը` Արման Բոշյանը եզրակացնում է, որ ԱՄՆ–ը և իր դաշնակիցները, մասնավորապես Թուրքիան բացահայտ հայտարարում են տարածաշրջանն իրենց ազդեցության տակ վերցնելու ցանկության մասին։