Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զապորոժիեի ատոմակայանում արկեր չեն պայթել, հրետակոծվել է Էներգոդարը․ ԱԷԿ

Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Այն Եվրոպայում ամենամեծն է՝ բլոկների և տեղադրված հզորության քանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում պայթյուններ չեն եղել․ հրետակոծվել է Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաքը, որտեղ հրետակոծության կրկնման վտանգը պահպանվում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ատոմակայանի հաղորդակցության գծով տնօրեն Եվգենյա Յաշինային։
ՌԴ–ն ամեն ինչ կանի Կիևի քայլերը կանխելու համար. ԱԳՆ-ն՝ Էներգոդարի վրա հարձակումների մասին
Այսօր ավելի վաղ Էներգոդարի վարչակազմի ղեկավար Էդուարդ Սենովոզը հայտարարել էր, որ Էներգոդարում օրվա ընթացքում էլեկտրականության վթարային անջատումը տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունից հետո․ քաղաքում խափանված են կապն ու ջրամատակարարումը:
«Պայթյունները քաղաքում էին։ Առայժմ պահպանվում է դրանց կրկնման վտանգը։ Ատոմակայանում ամեն ինչ նորմալ է», – ասել է Յաշինան։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Բլոկների և տեղադրված հզորության քանակով այն ամենամեծն է Եվրոպայում. կայանում կա վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերից կայանը գտնվում Է ՌԴ-ի վերահսկողության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում:
«Ռադուգայի» վրա հարձակման պատճառով խախտվել է էներգոդարի էներգամատակարարման աշխատանքը