Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը. Արխիվային լուսանկար
Օրինագծի հեղինակները իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանը այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը*։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։
Օրինագիծը ներառում է ԼԳԲՏ քարոզչության արգելք*, միասեռ ամուսնությունների և սեռափոխության արգելք, ինցեստի, ինչպես նաև միասեռական զույգի կամ միասեռականների կողմից որդեգրման կամ խնամակալության խթանմանն ուղղված հանդիպումների և քարոզարշավների արգելք։ Արգելվելու է նաև սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունը, հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։ Արգելվելու են հանրային հանդիպումները կամ ցույցերը, որոնք ուղղված են ԼԳԲՏ* թեմաների հանրահռչակմանը։
Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի խորհրդարանի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։
*Ճանաչված են որպես ծայրահեղական և արգելված Ռուսաստանի Դաշնությունում։