ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Մեր երկրում կյանքի միջին տևողությունը 77 տարին է։ այս մասին պարզ է դառնում ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած նոր տվյալներից։
Ընդ որում. քաղաքներում կանայք ապրում են միջինը 81 տարի, գյուղերում՝ 80։ Տղամարդիկ մի քանի տարով զիջում են կանանց կյանքի միջին տևողության հարցում․ քաղաքային բնակչության շրջանում կյանքի միջին տևողությունը 73 տարեկանն է, գյուղական բնակավայրերում՝ 74 տարեկանը։
Հայաստանում կյանքի միջին տևողությունը վերջին 22 տարում աճել է 2,2 տարով։ 2000 թվականին կյանքի միջին տևողությունը 72,9 տարեկանն էր, 2022-ին՝ 75,1–ը։
Ընդ որում, 2000 թվականին կանանց կյանքի միջին տևողությունը երկրում կազմել է 75,8, տղամարդկանցը՝ 70,1 տարեկանը։ Իսկ 2022 թվականին այդ ցուցանիշներն արդեն եղել են համապատասխանաբար 78,3 և 71,4։
Վերջին 22 տարում ՀՀ քաղաքացիներն ամենաերկարն ապրել են 2019 թվականին՝ մինչև 76,5 տարեկան (կանայք՝ 79,5, տղամարդիկ՝ 73,1): Կյանքի միջին տևողության ամենավատ ցուցանիշները գրանցվել են 2000 և 2003 թվականներին՝ 72,9: