Տավուշում ճանապարհի կառուցման համար պայթեցման ժամանակ 27-ամյա երիտասարդ է մահացել

Պայթյունի հետևանքով քարը մոտ 300 մետր շպրտվել է ու հարվածել շինարարական կազմակերպության աշխատակցի գլխին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Տավուշի մարզում այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել։ shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված գյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել։ Դրա հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է ընկերության աշխատակիցներից մեկի՝ Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին։ Երիտասարդը տեղում մահացել է։
Դժբախտ պատահար ԶՊՄԿ–ում. մահացել է 55–ամյա աշխատակիցը
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։