Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ-ն ԳԴՀ-ից առաջարկ չի ստացել Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցության մասին. դեսպան

Դեսպանի խոսքով՝ եթե նոր ծրագիրը որևէ կերպ հիմնված է լինելու «Զելենսկու բանաձևի» վրա, ապա Ռուսաստանի համար դա անընդունելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ի գիտություն է ընդունել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիների քննարկման անհրաժեշտության մասին, սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չի ստացել: Այս մասին Deutschlandfunk-ին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Շոլցը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եկել է պահը, երբ պետք է քննարկել, թե ինչպես կարելի է արագացնել Ուկրաինայում հակամարտության ավարտը: Շոլցը նաև ասել էր, որ թե՛ ինքը, թե՛ Վլադիմիր Զելենսկին համաձայն են, որ Ուկրաինայի վերաբերյալ հաջորդ համաժողովին Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտություն է:
Անդրանիկ Թևանյանը պատմել է, թե ինչու է մեկնել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
Նեչաևը, մեկնաբանելով Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղության հստակ ծրագիր դեռ չի տեսել, բայց պատրաստ է դիտարկել առաջարկները: Դեսպանը հույս է հայտնել, որ դա կարող է վկայել այն մասին, որ Արևմուտքն ընդունում է նման ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։ Սակայն, նրա կարծիքով, առաջարկները պետք է լինեն հստակ և իրատեսական, հակառակ դեպքում դժվար կլինի գնահատել բանակցությունների նպատակահարմարությունը:
Նա նաև ընդգծել է, որ եթե նոր ծրագիրը որևէ կերպ հիմնված լինի «Զելենսկու բանաձևի» վրա, ապա Ռուսաստանի համար դա անընդունելի է, և Գերմանիայի կանցլերը, հավանաբար, տեղյակ է այդ մասին:
Ավելի վաղ իտալական Repubblica թերթը հայտնել էր, որ Շոլցը հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում՝ համագործակցելով իր կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն դրա մանրամասներն առայժմ անհայտ են: Կրեմլը նույնպես հաստատում է, որ տեղեկացված է եղել ընթացիկ աշխատանքի մասին, սակայն կոնկրետ տվյալներ չունի:
ՆԱՏՕ–ն Կիևին հետախուզական տվյալներ է փոխանցում ՌԴ–ի օբյեկտներին հարվածելու համար. Լավրով
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակամարտության կարգավորման իր պայմաններն էր առաջարկել, որոնք ներառում են Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի տարածքների ճանաչումը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը: Սակայն Կիևը մերժել էր այդ առաջարկները և օրենսդրական մակարդակով արգելել էր Մոսկվայի հետ ցանկացած բանակցություն։