Լիբանանում փեյջերների պայթյունները կարող էին պայթուցիկ սարքի գործարկման հետևանք լինել. ԶԼՄ

Գործողությունը հավանության է արժանացել Նեթանյահուի և նրա կաբինետի անդամների հետ հանդիպումների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարծում է, որ Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցումը կապված է ներկառուցված պայթուցիկ սարքերի աշխատանքի, այլ ոչ թե հաքերային հարձակման հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե դրանք գերտաքացած մարտկոցների պայթյուններ լինեին, ապա ավելի փոքր բռնկումներ և անսարքություններ կարելի էր ակնկալել»,- ասել է Սնոուդենը։
Նա հնարավոր է համարել, որ պայթյունների հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը, և նրան մեղադրել է մեթոդներն անխոհեմ կիրառելու մեջ։
Ավելի քան 2800 մարդ վիրավորվել է, 8-ը՝ զոհվել Լիբանանում փեյջերների պայթեցման հետևանքով
Միջազգային ԶԼՄ-ները ևս գրում են, որ իսրայելական հետախուզությունը կարող էր պայթուցիկ սարք տեղադրել «Հզբոլլահի» կողմից օգտագործվող փեյջերների մեջ։
Axios հարթակն էլ հայտնում է, որ Լիբանանում փեյջերների պայթեցման գործողությունը հավանության է արժանացել Նեթանյահուի և նրա կաբինետի անդամների, անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք` Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Առնվազն 8 մարդ զոհվել է։