ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը մեկ օրում Կուրսկի ուղղությամբ հետ է մղել ՌԴ սահմանով Վեսյոլոյե և Մեդվեժյե բնակավայրեր Ուկրաինայի զինուժի ներխուժման հինգ փորձ։
«Բանակային ավիացիայի և հրետանու կրակի աջակցությամբ ՌԴ սահմանով Վեսյոլոյե և Մեդվեժյե բնակավայրերի ուղղությամբ հետ է մղվել Ուկրաինայի զինուժի ներխուժման հինգ փորձ։ Հակառակորդը կորցրել է անձնակազմի 40 անդամ` մի մասը սպանվել է, մի մասը վիրավորվել։ Ուկրաինական ԶՈւ–ն կորցրել է երկու տանկ, շվեդական արտադրության CV-90 հետևակի մարտական մեքենա, 4 մարտական զրահամեքենա և պատնեշող ինժեներական մեքենա», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5.30-ին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակման են անցել Կուրսկի մարզում տարածքներ գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը կասեցվել է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել և անկանոն կրակոցներ է վարում, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Պուտինն ասել է, որ թշնամին արժանի պատասխան կստանա, Ռուսաստանը կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին։
Կուրսկում, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։