Իրանում Շոյգուն հանդիպել է նախագահ Փեզեշքիանի հետ և փոխանցել Պուտինի ուղերձը

Իրանի նախագահին է ներկայացվել «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրան չհայտարարված այցի ժամանակ հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:
ՌԴ-ն Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումները «Զանգեզուրի միջանցքի» մասին. ԱԳՆ
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Շոյգուն Փեզեշքիանին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել էր իր իրանցի գործընկեր Ալի Ահմադիանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել դեպի Ադրբեջան տանող տրանսպորտային ուղիների և միջանցքների նկատմամբ Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը: