Իրանում ավտոբուս է շրջվել. 10 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել

Վիրավորները տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Իրանի հարավարևելյան Յազդի նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, 36-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը` հղում անելով Իրանի Կարմիր մահիկի ընկերությանը (IRCS)։
«Այսօր վաղ առավոտյան ավտոբուսը շրջվել է Սաքանդից Ռոբատ տանող ճանապարհի 20-րդ կիլոմետրում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել 6 փրկարարական ջոկատ։
Վիրավորները տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
9 մարդ մահացել է, 26-ը՝ վիրավորվել Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարից