ՀՀ ՍԱՏՄ–ն կստուգի միրգ–բանջարեղենում թունաքիմիկատների և ծանր մետաղների առկայությունը

Միրգ–բանջարեղեն
Անհամապատասխանություններ արձանագրած տնտեսությունների, ընկերությունների և անհամապատասխանություններով մթերքի նկատմամբ կիրականացվեն օրենքով սահմանված գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետության բոլոր մարզերում գյուղացիական տնտեսություններից բուսական ծագման մթերքների նմուշառում է իրականացնում: Տեղեկությունը հրապարակվել է ՍԱՏՄ–ի ֆեյսբուքյան էջում։
«Մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հայտնաբերման համար նմուշառումներ են իրականացվում նաև խոշոր արտադրողների մոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող փորձաքննությունները կիրականացվեն ԵԱՏՄ-ում ընդունելի ստանդարտներով և մեթոդներով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Իրականացվելու է 13 մշակաբույսերի 121 նմուշառում, որոնք ենթարկվելու են 2416 փորձաքննության՝ 1509-ը՝ պեստիցիդների, 696-ը՝ ծանր մետաղների, 192-ը՝ նիտրատների և 19-ը՝ ԳՁՕ-ների մասով (խնձոր, դեղձ, ելակ, սալոր, խաղող կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ (մնացորդային նյութեր) և եգիպտացորեն (ԳՁՕ)):
Մոնիտորինգի արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն մինչև տարվա վերջ:
Անհամապատասխանություններ արձանագրած տնտեսությունների, ընկերությունների և անհամապատասխանություններով մթերքի նկատմամբ կիրականացվեն օրենքով սահմանված գործողություններ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
Կտարվեն նաև խորհրդատվական աշխատանքներ, կներկայացվեն ուղղիչ գործողություններ իրականացնելու առաջարկներ՝ հետագա խախտումները բացառելու նպատակով:
ՌԴ–ն չի արգելել ՀՀ–ից արտահանումը, իսկ ՍԱՏՄ–ն պետք է փորձի ավելի ակտիվ աշխատել. նախարար