Հանդիպել են ՌԴ դեսպանը և Վայոց Ձորի մարզպետը. ի՞նչ են քննարկել

ՌԴ դեսպանը և Վայոց Ձորի մարզպետը
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանությունը։
Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:
Սերգեյ Կոպիրկին
Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց Ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը: