ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Մինչև 2024 թվականի վերջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ՝ ԵԱՏՄ գործադիր մարմին) կներկայացնի միության տարածքում միջազգային ռոումինգում հաղորդակցությունների արդար սակագների մշակման կանոնների նախագիծ։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված մեկնաբանությունում ասել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը։
Խոսքը ԵԱՏՄ երկրների (ոչ երրորդ երկրների) միջև հաղորդակցության սակագների մասին է։
«Մինչև տարեվերջ այս կանոնների նախագիծը պետք է ներկայացվի ԵՏՀ կոլեգիայի հաստատմանը»,– հավելել է Մաքսիմովը։
Նախկինում ասվել էր, որ ԵԱՏՄ-ում ռոումինգը կարող է չեղարկվել 2025 թվականի առաջին եռամսյակում։ 2024 թվականի օգոստոսի վերջին Բելառուսի կապի նախարարությունը «Իզվեստիա»-ին հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկը աշխատում են միմյանց միջազգային հաղորդակցության սակագները ներքին մակարդակին հասցնելու ուղղությամբ: