ԱՊՀ երկրների զինվորականները ՀՕՊ–ին վերաբերող հարցեր կքննարկեն Բելառուսում

ԱՊՀ անդամ երկրների դրոշներ
Բելառուսում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի նիստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Բելառուս են ժամանել ԱՊՀերկրների ռազմական պատվիրակությունները։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պատվիրակությունները մասնակցելու են ԱՊՀերկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի նիստին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նիստում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության ապահովման շրջանակներում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցեր:
Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ՀՀ ԱԳ փոխնախարար