ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, կարատեիստ Կամո Ունանյանը չնայած բազմաթիվ վնասվածքների ու մի քանի վիրահատությունների՝ պատրաստվում է գալիք Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու Լեհաստանում հոկտեմբերի 9-13-ը։
Հիմա նա համատեղում է բուժումները մարզումների հետ։ Վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է, որ 8–րդ անգամ դառնամ Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին նա հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
«5 տարվա ընթացքում մեջքի 4 վիրահատություն եմ տարել։ Ամեն մարդ դա չի կարող տանի։ Արդեն ամեն ինչ «через не могу» եմ անում, բայց ես կանգ կառնեմ միայն այն ժամանակ, երբ հնարավոր չլինի էլ տեղաշարժվել։ Հասկանում եմ, որ նորմալ չէ, բայց ոչինչ չեմ կարող անել դրա դեմ, սպորտը իմ կյանքն է»,– ասում է մարզիկը։
MMA–ի մրցաշարում ոչ մի պարտություն չկրած Կամո Ունանյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է եկող տարի Հայաստանում MMA–ի մրցաշար կազմակերպել։ Ասում է` կապերն ունի, մնում է գումարը։