Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի մի մասը

Երկու երկրները սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ աշխատում են 1996 թվականից սկսած։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր պետական սահմանի երկու երրորդը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:
«Մենք կարծում ենք, որ ադրբեջանա-վրացական սահմանի վերաբերյալ վիճելի հարցեր չկան, կան չհամաձայնեցված հարցեր»,- ասել է Հաջիզադեն։
Նա հավելել է, որ սահմանային հարցը կարևոր է և բարդ յուրաքանչյուր պետության համար։ Նրա խոսքով՝ սահմանազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սահմանագիծն այնպես պետք է որոշվի, որ հետո հարցին վերադառնալու կարիք չլինի։
Սաակաշվիլու ռեժիմը Հարավային Օսեթիայի հետ պատերազմը սկսել է արտաքին ճնշման ներքո. Կոբախիձե
Նշենք, որ վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը 480 կմ է: Պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը սկսվել են 1996 թվականին երկկողմ միջկառավարական հանձնաժողովի կողմից: