Կանգ կառնեմ միայն այն ժամանակ, երբ հնարավոր չլինի էլ տեղաշարժվել․Ունանյան

Sputnik
Կարատեի՝ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Կամո Ունանյանը, չնայած բազմաթիվ վնասվածքների ու մի քանի վիրահատությունների՝ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը նախանշված է Լեհաստանում՝ հոկտեմբերի 9-ից 13-ը։
Հիմա մարզիկը համատեղում է բուժումները մարզումների հետ։ Վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է, որ 8-րդ անգամ դառնամ Եվրոպայի չեմպիոն։
«5 տարվա ընթացքում մեջքի 4 վիրահատություն եմ տարել։ Ամեն մարդ դա չի կարող տանի։ Արդեն ամեն ինչ «через не могу» եմ անում, բայց ես կանգ կառնեմ միայն այն ժամանակ, երբ հնարավոր չլինի էլ տեղաշարժվել։ Հասկանում եմ, որ նորմալ չէ, բայց ոչինչ չեմ կարող անել դրա դեմ, սպորտը իմ կյանքն է»․-Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն սրահում հրավիրված ասուլիսում նշել է Ունանյանը։