Սեպտեմբերի 28-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Մյուռօնօրհնեքի արարողությունն է, իսկ մեկ օր անց՝ սեպտեմբերի 29-ին, տևական նորոգումից հետո Մայր տաճարի վերաօծումն է։
Հոգևոր դասն այդ առիթով այսօր ասուլիս էր հրավիրել Մայր աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում։
«Հայաստանի իշխանությունները դեռ սպառիչ պատասխան չեն տվել Մայր տաճարի օծման արարողությանը մասնակցելու առնչությամբ»․-տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է Մայր տաճարի վերաօծման, մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Իշխանություններին Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրելը չի նշանակում, թե Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից»․-հավելել է Արշակ Սրբազանը։