Երկուշաբթի օրը Երևան էր այցելել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Սեժուրնեն հայտարարել էր, թե Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին։
Արդեն արտաքին գործերի նախարարությունում նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեր էր, որ Փարիզը Բաքվից առաջընթաց է ակնկալում Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում մինչև COP29-ի անցկացումը։
Սեժուրնեն չէր մոռացել հիշատակել նաև Ռուսաստանին, ասելով, թե Ֆրանսիան կպաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունը Ռուսաստանից:
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցն ունի որոշ թաքուն ու չբացահայտված երանգներ».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։