ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Վրաստան` դիտարկելու խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարգադրում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար 2024 թ. հոկտեմբերի 23–28–ը Թբիլիսի գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանին»,– ասված է կարգադրության մեջ:
Նշվում է, որ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը (հոկտեմբերի 23–27–ը), ինչպես նաև գիշերավարձը (4 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կկատարվի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26–ին։