ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Դեպի «Վերին Լարս» անցակետ երթևեկելու համար Վրաստանում սահմանափակումներ են մտցվում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը` ժամը 06։00-09։00–ն, արգելվելու է տարբեր տրանսպորտային միջոցների տեղաշարժը «Կազբեկ» անցակետով։
Պատճառը մաքսակետի վերականգնման և արդիականացման աշխատանքներն են, մնացած ժամերին անցումը կիրականացվի սովորական ռեժիմով։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետով ճանապարհը ներկայում միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։