Վրաստանը ողջունում է ՀՀ–ի` հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը. Կոբախիձե

Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետի խոսքով` Հայաստանի հետ ստորագրված «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը բեկումնային է դարձել երկկողմ հարաբերությունների խորացման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանը ողջունում է ՀՀ կառավարության` հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը և պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար: Այս հայտարարարությունն արեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև նշեց, որ Փաշինյանի հետ խոսել են երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու մասին` քաղաքական, տնտեսական, կրթական։
«Այս ուղղությունները մեզ համար առաջնահերթ են։ Բացի այդ, Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Հայ–ադրբեջանական հակամարտության լուծման ուղղությամբ ողջունում ենք ՀՀ ջանքերը։ Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,– նշեց Վրաստանի վարչապետը։
Կաբախիձեի խոսքով` Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը բեկումնային պահ է եղել երկկողմ հարաբերությունների խորացման հարցում:
Նա ավելացրեց, որ ՀՀ վարչապետի հետ նաև շատ հետաքրքիր զրույց են ունեցել, տեսակետներ փոխանակել հայ–վրացական հարաբերությունների մասին։
Հայաստան–Վրաստան սահմանազատման հարցում ունենք ընդհանուր ըմբռնում. Նիկոլ Փաշինյան