ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17–ից կանխարգելիչ միջոցառումներ կանցկացնի` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովման նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում է տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայությամբ: