Ռուս-չինական լայնածավալ զորավարժություններին ներգրավված են ավելի քան 400 ռազմանավեր և սուզանավեր, ռազմածովային ուժերի և օդատիեզերական ուժերի ծովային ավիացիայի ավելի քան 120 ինքնաթիռ և ուղղաթիռ, շուրջ 7000 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա, ինչպես նաև ավելի քան 90 հազարանոց անձնակազմ:
Զորավարժություններն անցկացվում են Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրային տարածքներում, ինչպես նաև Կասպից և Բալթիկ ծովերում:
«Օվկիանոս-2024» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 10-ին և կավարտվեն 16-ին:
Նշենք, որ «Օվկիանոս»-ը 1970, 1975, 1977, 1983 և 1985 թվականներին ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարության կողմից անցկացված ռազմածովային զորավարժությունների կոդային անվանումն է: Դրանք ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գործառնական և մարտական պատրաստության խոշորագույն միջոցառումներն էին:
Մասշտաբային զորավարժությունների ամենավառ պահերը՝ ֆոտոշարքով։