Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում

Ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել վայրէջք կատարել Աստրախանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում: Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Հարկադիր վայրէջքի պատճառ է հանդիսացել ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։ Նա տեղափոխվել է քաղաքի բուժհաստատություն։
Չվերթի մյուս ուղևորների հետ աշխատում են փոխադրողի ներկայացուցիչները։
Նշվում է, որ ավիաընկերության որոշմամբ չվերթի մեկնումը նշանակվել է ժամը Երևանի ժամանակով 14:00-ին (Մոսկվայի ժամանակով 13:00-ին):