Էլինա Ավանեսյանը բարձրացել է կանանց թենիսի վարկանիշային աղյուսակում

Նախորդ ամսվա վարկանիշում Էլինա Ավանեսյանը հիսուներորդն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մեկ նիշով առաջադիմել է կանանց վարկանիշային աղյուսակում (WTA): Թարմացված վարկանիշը հրապարակվել է այսօր։
Նոր վարկանիշային աղյուսակում Ավանեսյանը զբաղեցնում է 49-րդ տեղը, նախորդում նրա արդյունքը հիսուներորդն էր։
Աղյուսակը գլխավորում է լեհ մարզուհի Իգա Շվյոնտեկը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Արինա Սոբոլենկոն (Բելառուս), երրորդը՝ ամերիկացի Ջեսիկա Պեգուլան: