ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լամմիի հարձակումները, ով ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարությանը հանդիմանել էր «իմպերիալիստական ֆաշիզմի» համար, վիրավորում են նրանց հիշատակը, ովքեր կռվել են «շագանակագույն ժանտախտի» (ֆաշիզմի) դեմ, ասված է Լոնդոնում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որը փոխանցվել է ՌԻԱ Նովոստիի տնօրինությանը:
«Լամմին իր հարձակումներով վիրավորում է ոչ այնքան մեր երկրի ղեկավարությանը, որքան բոլոր նրանց հիշատակը, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կռվել են ֆաշիզմի դեմ, այդ թվում՝ իր իսկ հայրենակիցների։ Ընդ որում, առաջին անգամը չէ, որ ստիպում է կասկածել, որ ինքն իսկապես հասկանում է իր կողմից օգտագործվող տերմինաբանությունը»,-հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Նշել են, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդ կապակցությամբ պետք է ուշադրություն դարձնի ուկրաինացի գրոհայիններին, որոնք կռվում են նացիստական դրոշների ներքո և ֆաշիստական ուսադիրներով:
Դեսպանատանը հավելել են, որ Լամմիի կենտրոնացվածություն այն բանի վրա, որ «ֆաշիստ» խարանի անխտիր բոլոր գաղափարական ընդդիմախոսներին, արդեն տարակուսանք է առաջացնում, մասնավորապես՝ Բրիտանիայի դաշնակիցների մոտ, սակայն նրա պաշտոնավարումը ԱԳ նախարարի պաշտոնում պետք է պատասխանատվություն ենթադրի՝ պարտավորեցնելով նրան համապատասխանել դիվանագիտական էթիկայի նորմերին:
Ինչ վերաբերվում է «կայսերականության» մեղադրանքներին, դեսպանությունից ընդգծել են, որ դրանք առնվազն տարօրինակ են հնչում Միացյալ Թագավորության արտգործնախարարի շուրթերից, երբ Թագավորությունն այդ առումով հարուստ պատմություն և փորձ ունի։