Բելգորոդի գնդակոծության հետևանքով ութ մարդ է վիրավորվել

Բելգորոդի գնդակոծության հետևանքով ութ մարդ է վիրավորվել
Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նշել է մարզի ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի առավոտյան գնդակոծության հետևանքով վիրավորվել է 8 մարդ: Այս մասին հայտնել Է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Բելգորոդի գնդակոծության հետևանքով ութ մարդ է վիրավորվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգորոդը գնդակոծվել է, առկա են տվյալներ մեքենաների բռնկման և արձակված զինամթերքի՝ բնակելի տարածքների վրա ընկնելու մասին:

«Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 8 խաղաղ բնակիչ։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխել են Բելգորոդ քաղաքի բժշկական հաստատություններ»,-նշել է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։

Ինչպես նշել է մարզի ղեկավարը, ուղիղ հարվածների հետևանքով հրկիզվել է 1 առանձնատուն և ավելի քան 15 ավտոմեքենա: Հրդեհաշիջմանհաշվարկները տեղումեն, հրդեհը տեղայնացվել է: «Այս պահին Բելգորոդում վնասված են 21 շենքերի ապակեպատ մասերը։ Վնասվել է նաև գազատարը», - հավելել Է Գլադկովը։
Բելգորոդի գնդակոծության հետևանքով ութ մարդ է վիրավորվել
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։