Ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան

Sputnik
«Իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն»,– այսօր Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ խաղաղությունից օգտվելու են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանն աջակցում է խաղաղության հաստատմանը և ողջունում Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության խաղաղ լուծմանը։