Փաշինյանի առաջարկած փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կոչելը մեղք է. Մամիջանյան

Sputnik
Խորհրդարանական ընդդիմությունն այսօր ԱԺ–ում, ճեպազրույցների ժամին անդրադարձել է խաղաղության պայմանագրի ոչ ամբողջական համաձայնեցված տեքստը ստորագրելու`Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որը Բաքուն մերժել է։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Խաղաղություն չեն մուրում»։ Նրա խոսքով` պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել միայն բոլոր կետերի համաձայնեցման դեպքում,այդ թվում` Արցախին ու գերիներին վերաբերող կետերի։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ շեշտել է, որ Փաշինյանի առաջարկած փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կոչելը մեղք է, այն նույնիսկ Բաքուն չի համաձայնում ստորագրել։