«Ես կհամաձայնեմ, որ մեր հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է, և այնտեղ էական ներդրումների կարիք կա։ 2 տարի է, փաստացի, ինչ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում»,– այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով օրեր առաջ մայրաքաղաքի փողոցներում անձրևից հետո տեղի ունեցած հերթական հեղեղմանը։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ ներկայացրել է անձրևների հետևանքով ստեղծված իրավիճակը, կատարված աշխատանքները։
«Բոլոր հետևանքները վերացվել են, բոլոր անցումները՝ մաքրվել։ Այսօր կքանդեն բոլոր հորերը, կմաքրեն պոմպերը, որ խցանվել էին բերվածքներից»,– ասել է Արեյանը։