«Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը»,– Երևանում այսօր հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն` ՀՀ արտգործնախարար Արարատ Մրիզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանից Ֆրանսիան առաջընթաց է ակնկալում խաղաղության բանակցություններում մինչև COP29-ի գագաթնաժողովը, դա կհաստատի խաղաղության հասնելու նրանց մտադրությունը. շեշտել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։