Հանցավորությունն աճել է, որովհետև իշխանությունը դեգրադացրել է հասարակությանը. Sputnik Արմենիային ասել է նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը` մեկնաբանելով ՀՀ–ում հանցավորության իրական պատկերի, վտանգավոր դեպքերի ավելացման պատճառների մասին։
«Հասարակական հարաբերությունները դեգրադացման մաքսիմալ կետում են գտնվում։ Դրան գումարած` իրավական վակխանալիան,պատվիրակված գործերը ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, որը նույնպես էականորեն նպաստում է հնցավորության աճին»,– նշել է Համբարձումյանը։
Կառավարության վերջին նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ասել էր, որ 2024 թ. 1–ին կիսամյակի տվյալներով Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է` հերքելով նախօրեին խորհրդարանական ընդդիմության հակառակ պնդումը։
Ըստ դատախազի` այս տարվա հունվար–հուլիսին գրանցվել է 18 818 հանցագործություն, որը գրեթե 1000–ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Բայց դրա փոխարեն 17.8 տոկոսով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, հատկապես` հատկապես զենքի գործադրմամբ կատարված։