Իշխող ուժը պետք է նորից փորձի ընտրազանգվածին ցույց տալ նախկինների դեմ պայքարը. Արմեն Բադալյան

Sputnik
Մարտի 1-ի աղմկահարույց գործի վերաբացումը պայմանավորված է ընտրությունների ժամկետի մոտենալով. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Իշխող քաղաքական ուժն ու դրա ղեկավարը պետք է նորից փորձեն իրենց ընտրազանգվածին ցույց տալ նախկինների դեմ պայքարը և որ նախկինները պատժվում են»,– ասել է Բադալյանը։
Ուրբաթ օրը Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը, և գործն ուղարկեց հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Խոսքը մարտի 1-ի հայտնի գործի մասին է, որը կարճվել էր, քանի որ Սահմանադրական դատարանը գործի հիմքում դրված հիմնական մեղադրանքը` սահմանադրական կարգը տապալելու մասին 300.1 հոդվածը հակասահմանադրական էր ճանաչել։
Ավելի ուշ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասը, որով նախաքննական մարմնին իրավունք է վերապահվում փոփոխելու կամ լրացնելու առաջադրված մեղադրանքի սահմանները։
ՍԴ–ի հենց այս որոշումն էլ դատախազությանը հնարավորություն տվեց վերաորակավորելու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքները և մարտի 1-ի գործով նոր քննություն սկսելու։