«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցներից ամենաշատը կարող են տուժել Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ այլ երկրների երիտասարդներն ու ուսանողները. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է խորհրդի անդամ, բլոգեր Միկա Բադալյանը։
«Հիմնական խնդիրները կարող են ծագել ֆինանսավորման հետ կապված հարցերում։ Բուն նպատակն այն է, որ մենք չկարողանանք հայաստանյան ուսանողներին տրամադրել մեր դրամաշնորհները։ Այսինքն` ամենից շատ տուժելու են մեր երիտասարդներն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների երիտասարդները»,– ասել է Բադալյանը։
ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու դրանց ղեկավարների նկատմամբ։ Սահմանափակումների ցուցակում են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբն ու դրա գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, «ТВ-Նովոստի»-ն և ամիսներ առաջ հիմնադրված «Եվրասիա» «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն, որի անդամների շարքում նաև հայաստանցի գործիչներ կան։