Հայաստանը կամաց–կամաց կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի վասալ երկիր. Արթուր Խաչիկյան

Sputnik
Հայաստանը կամաց–կամաց կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի վասալ երկիր. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը` մեկնաբանելով ՀՀ–ում ԱՄՆ ակտիվացման հնարավոր հետևանքը։
«Դրանից հետո արդեն ԱՄՆ–ը չի անհանգստանա, որ Ռուսաստանն այստեղ ներկայություն կունենա, Իրանը կմեկուսացվի, Հայաստանն էլ կամաց–կամաց կձուլվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և ՆԱՏՕ–ն կդառնա գերիշխող ուժը Կովկասում»,– ասել է նա։
Սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Բլինկենը վերահաստատել է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը։
Օրեր առաջ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հանդպել Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի հետ և ստորագրել նախկինում հաստատված դրամաշնորհային համաձայնագրում փոփոխություն կատարելու նոր փաստաթուղթ։ Դրանով նախատեսված գումարը կրկնակի ավելացվում է`Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը 120 միլիոն դոլարի փոխարեն պարտավորվում է Հայաստանում 250 միլիոնի տարբեր ծրագրեր իրականացնել։