10 երկրների փրկարարներ կվերապատրաստվեն ռուս–հայկական կենտրոնում

Ռուսաստանի, Հայաստանի և ևս 8 երկրների մասնագետներ որոնողափրկարարական գործողությունների ժամանակ կմշակեն ծանր բեռների տեղափոխման նոր մեթոդներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության փրկարարները ժամանել են ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն` մասնակցելու երկշաբաթյա դասընթացի:
Կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ 10 երկրների մասնագետներ, այդ թվում՝ Ալժիից, Եգիպտոսից, Հորդանանից, Ղրղզստանից, Լիբանանից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Սերբիայից, Ռուսաստանից և Հայաստանից, կվերապատրաստվեն բնական և տեխնածին փլվածքների դեպքում մեծածավալ բեռների տեղափոխման ուղղությամբ:
Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
Երկու շաբաթվա ընթացքում 10 փրկարարներ կանցնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, որոնք ուղղված կլինեն ծանր բեռների տեղափոխման նոր մեթոդների մշակմանը, այդ թվում՝ որոնողափրկարարական գործողություններում օժանդակ միջոցների օգտագործմանը:
«Մենք ուրախ ենք, որ տարեցտարի մեզ միանում են ավելի ու ավելի շատ մասնագետներ տարբեր երկրներից։ Վստահ եմ, որ այս ծրագիրը կհարստացնի արտասահմանյան փրկարարների մասնագիտական փորձը»,– նշել է ՌԱԿԳՌ–ի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին։
Հիշեցնենք, որ կենտրոնը գտնվում է Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ Երևանից ոչ հեռու։
Հայ փրկարարներն ավարտել են ԱԹՍ-ների կիրառման խորացված դասընթացները